Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդները համարանիշները ջրի մեջ են փնտրում


Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդները համարանիշները ջրի մեջ են փնտրում
Հոկտեմբեր 17 20:45 2024

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։ 

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել։