Երեկվա ԱԺ-ի կիսաբաց լուսամուտները վկայում են մեկ պարզ բան. իշխանական պատգամավորները պայքարում են արդարադատության համար, բայց նեղվում են, երբ նույն այդ արդարադատությունը հենց իրենց է անդրադառնում, իսկ ՔԿ նախագահ Քյարամյանը կարծես թե հոգնել կամ զզվել է ընտրովի արդարադատությունից։
Այո, քպ պատգամավոր Աղազարյան Հովիկը ճիշտ է, երբ ասում է, թե կալանքը Հայաստանում դարձել է ճնշման միջոց, բայց մոռանում է ասել, որ երկրում ամենահայտնի ու սկանդալային կալանքները իրականացվում են հենց իր կուսակցապետի սիրտը շահելու համար։
Կարծես թե քպ-ում ձևավորված առանձին խմբակները այլևս չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը։
Գուցե մոտ ապագայում սկսեն նաև փաշինյանին քննադատել ու մեղադրել։
Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից