Թուրքիան կաջակցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ պայմանով. թուրք պրոֆեսոր


Թուրքիան կաջակցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ պայմանով. թուրք պրոֆեսոր
Հոկտեմբեր 12 14:03 2024

«Թուրքիան ողջունում է  ցանկացած նախաձեռնություն, որը կապում է  ընդհանուր աշխարհը Թուրքիայով, հարևաններով հանդերձ»,- ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց թուրք պրոֆեսոր Ահմեթ Քասիմ Հանը։

Ըստ նրա, պետք է քաղաքական կամք լինի նման ծրագրերն իրագործելու համար։

«Թուրքիայի պարագայում այս ծրագրին էլ ավելի աջակցելու համար, պետք է փոփոխություն տեսնի նաև Հայաստանում։

Թուրքիան կսատարի՝  պայմանով, որ լինի մոտեցում՝ մերձեցում երկրների միջև և լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի լուծում»,- ասաց նա։