Երկրի վրա ամենաբարձր հզորության՝ 5-րդ մակարդակի մագնիսական փոթորիկ են կանխատեսել այսօր


Երկրի վրա ամենաբարձր հզորության՝ 5-րդ մակարդակի մագնիսական փոթորիկ են կանխատեսել այսօր
Հոկտեմբեր 11 00:09 2024

Այսօր Երկրի վրա կարող է սկսվել ամենաբարձր՝ 5-րդ մակարդակի մագնիսական փոթորիկ։ Արեգակնային վերջին խոշոր բռնկումների մոդելավորումը հիմք է դարձել չափազանց անբարենպաստ գեոմագնիսական կանխատեսման համար, ՌԴ ԳԱ արևային աստղագիտության լաբորատորիայի կայքը:

Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել X1,8 մակարդակի բռնկում։ Այն ուղեկցվել է «բացառիկ բարձր արագությամբ» պլազմայի արտանետմամբ, որը Երկիր կհասնի այսօր՝ հոկտեմբերի 10-ին։

Գիտնականները նշել են, որ մեր մոլորակը չի կարողանա խուսափել այս արտանետումից՝ պլազմային ամպը չափազանց մեծ է:

Կանխատեսումները հստակ չեն, բայց վատագույն դեպքում Երկրի վրա կկրկնվեն ամենաբարձր հզորության 5-րդ մակարդակի փոթորիկները, որոնք նման են մայիսին տեղի ունեցածին: Բայց առավել հավանական տարբերակ է 4-րդ մակարդակի փոթորիկը, որը կտևի մոտ երեք օր։

Նախնական տվյալներով՝ բևեռափայլերը կարելի է տեսնել մոտ 40 աստիճան լայնության վրա։