Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա Զախարովա


Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել․ Մարիա Զախարովա
Հոկտեմբեր 9 18:23 2024

Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց հայ նախարարը չի ստորագրել»,– ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Դիվանագետն առաջարկել է հայ պաշտոնյաներից պարզել հայկական կողմի այս որոշման պատճառները։