2 զոհ և 7 տուժած, որոնցից 2-ի վիճակը կայուն ծանր է. նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից


2 զոհ և 7 տուժած, որոնցից 2-ի վիճակը կայուն ծանր է. նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից
Հոկտեմբեր 9 17:56 2024

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից:

Հոկտեմբերի 9-ին` ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող GAZel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009 թ․)՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: