Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագան կյանքի կոչելու համար. այս մասին ադրբեջանական Turan-ի գործակալության վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա նաև մեկնաբանել է պաշտոնական Բաքվի վերջին մեղադրանքները Միացյալ Նահանգների և ընդհանրապես Արևմուտքի հասցեին։
«Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները», - ասել է ներկայացուցիչը: