Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայությունն ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ


Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայությունն ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ
Հոկտեմբեր 9 11:55 2024

Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը սահմանին ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը՝ Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ հանդիպմանը։

Վելիևը հատկապես ընդգծել է, թե իբր Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, ինչպես նաև ՀՀ զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից, հանգեցրել են Հայաստանում «ռևանշիստական ուժերի» ակտիվացմանը, որոնք, իբր, «խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և խոչընդոտում խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։