Մոսկվան չի խառնվում Երևանի և Բաքվի գործերին․ Պեսկով


Մոսկվան չի խառնվում Երևանի և Բաքվի գործերին․ Պեսկով
Հոկտեմբեր 9 11:30 2024

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։

Նա հիշեցրել է, որ ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մի սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում Մոսկվայի մասնակցությունը Բաքվի և Երևանի գործերին։

«Նրանք այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլեւս մերը չէ, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,- պարզաբանեց նա։