Կալանավորված քրեական հեղինակությունը փախել է ԲԿ-ից


Կալանավորված քրեական հեղինակությունը փախել է ԲԿ-ից
Հոկտեմբեր 1 17:20 2024

«Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել կալանավորված անձ։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Կայքի տվյալներով`փախուստի դիմած անձը քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն» է`Հունան Կիրակոսյանը։

Վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:

Թե որ քրեակատարողական հիմնարկում էր կալանավորված քրեական հեղինակությունը և ինչպես է փախել բժշկական կենտրոնից, դեռ հայտնի չէ։