Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական հեղինակություն, կալանավորված անձ Կոնստանտին Հունանյանը, որն առավել հայնտի է Ալավերդյանցի Կոկո մականվամբ:
24News-ին հայտնի դարձավ, որ վերջինս Արթմեդում բուժում ստանալիս է եղել, այսօր կեսօրից հետո նրան դուրս պետք է գրեին, առիթից օգտվել և փախչել է։ 24News-ի աղբյուրի փոխանցմամբ Կոկոյին հսկել են Պրոբացիայի ծառայության 6 աշխատակից։ ԲԿ-ում զարմացած են, թե ինչպե՞ս կարող էր 6 հոգի հսկող ունեցող մարդը փախչել։
24News-ը փորձեց կապ հաստատել Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակի հետ և պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։