Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Լեռնիկ Թ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Փարպի-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: