28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. նրան այրվածքներով հոսպիտալացրել են


28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. նրան այրվածքներով հոսպիտալացրել են
Սեպտեմբեր 30 13:51 2024

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են նշված վայր, իսկ այդ ընթացքում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը զանգում է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները այդ քաղաքացուն, ում հագուստը, կարելի է ասել, այրված էր, իսկ մարմնի տարբեր հատվածներում էլ կային այրվածքի հետքեր, բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստանում, ապա նրան տեղափոխում են Այրվածքաբանության ազգային կենտրոն:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։