Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
Ոստիկաններն ու պարեկները վարչության պետ Հ. Արիստակեսյանի, Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։