Կոմայի մեջ գտնվող երեխայի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել


Կոմայի մեջ գտնվող երեխայի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սեպտեմբեր 25 20:15 2024

Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի 9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։ Լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 


 Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։