Հանցագործության մասին միշտ իմանում ես առաջինը․ տարվա լավագույն հերթապահ ոստիկան


Հանցագործության մասին միշտ իմանում ես առաջինը․ տարվա լավագույն հերթապահ ոստիկան
Սեպտեմբեր 24 11:09 2024

Միքայել Պապյանն է՝ 2023 թ․ լավագույն հերթապահ ոստիկանը։ Մեզ հետ զրույցում ասում է՝ ոստիկան դառնալը եղել է ծնողների կամքը, սակայն երբեք չի զղջացել կատարած ընտրության համար։

Նշում է՝ հերթապահ մասի ոստիկանի աշխատանքը հետաքրքիր է՝ բաժնում քաղաքացիներին դիմավորելը, պատշաճ խորհրդատվություն տալը և ուղեկցելը հենց հերթապահի գործառույթն է։

«Հերթապահ մասում ծառայողը հանցագործության մասին իմանում է առաջինը, նաև կարգավորում է օպերատիվ խմբի աշխատանքը, մեկնումը դեպքի վայր․ առաջինն իմանալ տեղեկությունները և դեպքի մասին զեկուցել պետերին»,-այսպես է իր ծառայությունը ներկայացնում տարվա լավագույն հերթապահ ոստիկանը:

 

Միքայել Պապյանի ղեկավարի խոսքով՝ ծառայության ընթացքում նա իրեն դրսևորում է լավագույնս՝ պատասխանատվությամբ կատարելով առաջադրանքները։

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի խոսքով՝ «Միքայել Պապյանը բարեխիղճ ծառայող է, օժտված թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ մասնագիտական բարձր որակներով: 2023 թ. ընթացքում բացահայտել է հանցագործության դեպքեր, նաև հետախուզվողի հայտնաբերում. այդ ամենը հաշվի առնելով առաջադրել ենք որպես լավագույն հերթապահ»։

Միքայել Պապյանի ծառայակից ընկերոջ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգոր Գալստյան խոսքով՝ նա բանիմաց, բարեխիղճ ծառայող է ու նաև լավ ընկեր։

«Միքայել Պապյանը մեր լավագույն հերթապահներից է, ահազանգը ստանալուն պես մատչելի մատուցում է և, ըստ դրա, մենք հետագա ընթացքը շատ հեշտ ենք կարգավորում»։

Ոստիկանության մայոր Միքայել Պապյանն ասում է՝ անչափ հաճելի է գնահատված լինելը, խրախուսվելը, սակայն դա նախևառաջ առավել բարեխիղճ լինելու պատասխանատվություն է:

--00—ՅՄ