Զոհված զինծառայողի ծնողներից Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես նախատեսել էին՝ արեցին, նրանք Եռաբլուրում են, որ թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:
«Այսինքն՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց այցը Եռաբլուր: Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»,-ասաց նա:
Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա՝ նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումն էակա՞ն է»:
Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Ազատյանը նշեց, որ տղաների տոնն է, գալիս շնորհավորում ու գնում են, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:
«Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք»,-ասաց նա։