Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնելու 200 քառակուսին, այլ պատրաստվում է նոր 200 քառ․ կմ գրավելուն


Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնելու 200 քառակուսին, այլ պատրաստվում է նոր 200 քառ․ կմ գրավելուն
Սեպտեմբեր 18 18:06 2024

Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:

Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը»: