Լորի՛ս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն. Ղարամյանը՝ նախկին փեսայի մասին


Լորի՛ս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն. Ղարամյանը՝ նախկին փեսայի մասին
Սեպտեմբեր 11 11:53 2024

Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ուղղված ինքնասպանություն գործած նախկին փեսային.

«Լորի՛ս ջան, անկախ բոլոր հանգամանքներից՝ դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն, որ իր գործունեությամբ օժանդակեց Արցախի պաշտպանությանը՝ բարձրացնելով Արցախի անվտանգությունը, որ ծաղկեցնում և շենացնում էր Սուսը և Բերձորը, սատար կանգնում հիվանդին և կարիքավորին, ուրախացնում մանուկներին և դպրոցականերին, հավերժացնում հայ զորականների հիշատակը, հովանավորում և սատարում Հայաստանյայց Սուրբ եկեղեցուն…
Աստված ողորմած լինի…»։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ 

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրկցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։

Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։