2024-ին ՀՀ-ում հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպք


2024-ին ՀՀ-ում հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպք
Սեպտեմբեր 9 18:01 2024

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպք: Վերջին մեկ շաբաթում գրանցվել է լաբորատոր հաստատված մեկ դեպք: