ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է


ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է
Սեպտեմբեր 7 10:37 2024

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։ Այս մասին հայտնել է քաղաքապետրանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ։

Նշենք, որ գիտական կենտրոնի աշխատակիցներն իրենց պայքարը սկսել են դեռ 2021-ից՝ հայտարարելով, որ վտանգված է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը և առհասարակ ապագայում կենտրոնի գոյություն ունենալու հարցը:

Գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումը:

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի որոշման համաձայն և իր մեջ ներառում է հետևյալ գիտահետազոտական հիմնարկները՝

- Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.),
- Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.),
- Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.