Մաշկի խնամքի երեք տարածված սխալներ


Մաշկի խնամքի երեք տարածված սխալներ
Սեպտեմբեր 5 19:19 2024

Շերտազատիչների ոչ պատշաճ օգտագործումը, անբավարար խոնավեցումը և կոսմետիկայի չափազանց մեծ փոփոխությունները կարող են հանգեցնել մաշկի պաշտպանիչ շերտի քայքայման։ Այս մասին Daily Mail-ին ասել է նյույորքցի մաշկաբան Շերին Իդրիսը: Նա նշել է, որ մաշկի խնամքի հիմնական սխալը թթուներով հագեցած շերտազատող միջոցների չափազանց հաճախակի օգտագործումն է։

Թեև թթուները կարող են օգնել ազատվել մաշկի մահացած բջիջներից, բացել ծակոտիները և ձեր դեմքին թարմ տեսք հաղորդել, բայց դրանք ամեն օր օգտագործելը կարող է վնասել ձեր մաշկի պաշտպանիչ շերտը:

Երկրորդ տարածված սխալը, ըստ մաշկաբանի, խոնավեցնող միջոցների անտեսումն է և դրանց անհամապատասխանությունը կլիմայական պայմաններին։ Նա խորհուրդ է տալիս ձմռանը օգտագործել ավելի խիտ խոնավեցնող քսուկներ, իսկ ամռանը՝ ավելի նոսր:

Իդրիսն ավելացրել է, որ շատ մարդիկ չափազանց հաճախ են փոխում կոսմետիկան։ Արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել արտադրանքը մի քանի ամսվա ընթացքում, քանի որ անընդհատ փոփոխվող ապրանքները թույլ չեն տա բացահայտել դրանց արդյունավետությունն ու բարելավել մաշկի վիճակը: