Անհետ կորածների ընտանիքները դրամական աջակցություն կստանան մինչև հոկտեմբերը ներառյալ


Անհետ կորածների ընտանիքները դրամական աջակցություն կստանան մինչև հոկտեմբերը ներառյալ
Սեպտեմբեր 5 11:59 2024

Անհետ կորած 23 զինծառայողի ընտանիքները 300 000-ական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Նշվում է, որ «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:

2024 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ: