Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա


Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա
Սեպտեմբեր 4 09:25 2024

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ,իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ։

Նոր՝ 2024-2025 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը Արցախից անցյալ տարի բռնագաղթած․, Բարեկամավանում բնակություն հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։ Անցյալ տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա, 12-րդ դասարանն աշակերտ չունի։ 

Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ,ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված , երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները ևս երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է ։ Երկկոմպլեկտ են նաև 6-7 , 10-11 դասարանները։ 

Բարեկամավանի դպրոցի երկարամյա տնօրեն, իր գյուղի նվիրյալ Աստղիկ Ազատյանին մտահոգում է միայն դպրոցի աշակերտների փոքր թվաքանակը»։