ՌԴ արտահանված ելակը խնդիրներ է ունեցել. Պապոյան


ՌԴ արտահանված ելակը խնդիրներ է ունեցել. Պապոյան
Սեպտեմբեր 2 17:49 2024

Հայաստանից Ռուսաստան արտահանված սննդամթերքի հետ կապված բոլոր խնդիրներով, հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի գործընկերների հետ։ 2 օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերված վտանգավոր պեստիցիդի թեմայով զրուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ։

Այս մասին Պապոյանը հայտարարեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Մեր հեռախոսազրույցի ընթացքում բոլոր խնդիրները մենք բարձրաձայնել ենք։ Բոլոր այդ հարցերն աշխատանքային են։ Այո, եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Մենք այժմ նոր լաբորատորիա ենք Բագրատաշենում հավատարմագրել , որը երեկ, օրինակ, մի բեռնատար դեղձ չի թողել, որ գնա ՌԴ։ Հիմա, որ այդ լաբորատորիան չլիներ, այդ մի բեռնատար դեղձը հասնելու էր, օրինակ, Կրասնոդար և հետ գար։ Այսինքն` մենք ինքներս այլևս թույլ չենք տա, որ օրինակ այդ ելակը հասնի ՌԴ»,–ասաց Պապոյանը։