Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին․ Արմավիրի մարզպետ


Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին․ Արմավիրի մարզպետ
Օգոստոս 31 22:20 2024

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

«Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։


Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։