ՀԱԷԿ-ի վթարային կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Այս մասին սոցցանցում գրել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով:
Հիշեցնենք, որ Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել էր համակարգից, ինչի մասին հայտնել էին ՏԿԵ նախարարությունից։