Իշխանությունը թմբկահարում է ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով անհամոզիչ գնահատական ու փաստարկներ


Իշխանությունը թմբկահարում է ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով անհամոզիչ գնահատական ու փաստարկներ
Օգոստոս 27 23:15 2024
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Տարիներ շարունակ իշխանությունները թմբկահարում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով տասնյակ անհամոզիչ գնահատականներ ու փաստարկներ՝ բաստիոն, զեկույցներ և այլն: Ընդդիմությունն իր հերթին բերում է տասնյակ այլ, բայց տեղին փաստարկներ՝ էլի զեկույցներ, աչքի տեսածը և այլն, ապացուցելու հակառակը:
 
Մինչդեռ Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ճիշտ և ինստիտուցիոնալ չափանիշն այլ է: 

Որպես Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություն ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ տակ գտնվող երկրների ցանկում: Հայաստանի «ժողովրդավարացումը» առաջին հերթին պետք է դրսևորված լիներ հենց այդ հարթակում: Եթե իշխանության պնդումները ճիշտ են, ՀՀ-ն վաղուց պետք է հանված լիներ այդ երկրների ցանկից: Այդպես չէ:
 
Մնացածը, քաղաքական նպատակահարմարությամբ ու քարոզչությամբ թելադրված, լոլո է»։