Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին հոսպիտալի մոտակայքում, բեռնատար է կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հողով ու քարով բարձված «Foton» մակնիշի ռուսական համարանիշերով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել և հայտնվել է շինության համար կառուցվող փոսում: Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում