Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 19:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Չ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 26/6 հասցեի դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված հատվածում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։