Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, ով 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:
Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ով 1.2 տարի է ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:
Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում»: