Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան


Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան
Օգոստոս 23 15:44 2024

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ։ Տեղեկությունն Aysor.am-ին հաստատեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Քաղաքացու վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:

Նրա վիճակի մասին ՀՀ ԱԳՆ-ն ահազանգ է ստացել օգոստոսի 20-ին՝ տեղեկացել, որ Բայազետի բժշկական կենտրոնում նրա առողջական  վիճակը գնահատելուց հետո բժիշկները խորհուրդ չեն տվել Հայաստան տեղփոխել ցամաքային ճանապարհով: