Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Hyundai»-ը, «Kia»-ն ու «Chevrolet»-ն. կա վիրավոր


Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Hyundai»-ը, «Kia»-ն ու «Chevrolet»-ն. կա վիրավոր
Օգոստոս 23 11:54 2024

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Chevrolet», «Kia», «Hyundai», և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվե է «Երևան» բժշկագիտական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Chevrolet»-ի վարորդը, ով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և առաջացրել շղթայական վթար. նա բախվել է «Kia»-ին, որն էլ բախվել է «Hyundai»-ին, վերջինն էլ բախվել է «BMW»-ին:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։