Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։
«Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», - նշել են մամուլի ծառայությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։