Օգոստոսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի վարչական տարածում՝ «Օդեսսա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են էլեկտրական «Toyota» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: