Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով:
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և' օլիմպիական խաղերին, և' աշխարհի առաջնություններին։
«Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասել է նա։
Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։
«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։