Բացի իմ գոտեմարտից, մեր բոլոր տղաների գոտեմարտում կողմնապահություններ կային, որը և ճակատագրական եղավ։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Մալխաս Ամոյանը
«Պատրաստվել էի մեկնել Օլիմպիական խաղերին միայն հաղթող ճանաչվելու համար։ Սակայն ճիշտ չկարողացա դասավորել գոտեմարտս։
Հիմա կարողացա մեդալով վերադառնալ, երևի այս պահին սրան էի արժանի, այս մեդալին էի պատրաստվել, դրա համար չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, նպատակս այլ էր։ Արթուրի գոտեմարտը շատ սխալ դատեցին, որը և կարող էր այօսր ոսկի ունենար»,-ասել է նա։