Ինձ մեդալի իմ ուզած գույնն էր պետք.Արթուր Ալեքսանյան


Ինձ մեդալի իմ ուզած գույնն էր պետք.Արթուր Ալեքսանյան
Օգոստոս 12 23:13 2024

«Էմոցիաների մասին չեմ կարող ասել, ինձ մեդալի իմ ուզած գույնն էր պետք»,- Զվարթնոց օդանավակայանում պատասխանելով եզրափակիչ գոտեմարտից հետ իր էմոցիաների մասին լրագրողների հարցերին՝ ասաց օլիպիական խաղերի՝ արդեն կրկնակի արծաթե նեդալակիր Արթուր Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել էր ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Իրանցի ըմբիշը հաղթական հնարքը կատարել էր կանոնների խախտմամբ՝ երկու ոտքով գորգից դուրս էր կանգնել, ինչը և գոտեմարտի ժամանակ փորձեցին բողոքարկել Ալեքսանյանի մարզիչները, բայց՝ անարդյունք։

Ալեքսանյանն ասաց, որ ՀԱՕԿ-ը բողոքարկել է եզրափակիչ գոտեմարտի արդյունքները, պահանջել է տեսանյութը, որտեղ ամեն ինչ պարզ երևում է։

Արթուրը ասաց, որ մեղավորությունը Սրավիինը չէ, այլ մրցավարներինը։