Գառնի գյուղի այս արտադրամասը կգործի միայն խախտումները վերացնելուց հետո


Գառնի գյուղի այս արտադրամասը կգործի միայն խախտումները վերացնելուց հետո
Օգոստոս 12 11:21 2024

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են անցկացվել անհատ ձեռնարկատեր Արևիկ Բաղդասարյանին պատկանող շերտավոր խմորի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի):

Պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

✔️ պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

✔️ կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

✔️ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի  պահպանման պայմանները:

 

📌 Խնդրահարույց է եղել նաև այն, որ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ինչպես նաև բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը։

 

❌ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ շերտավոր խմորի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ: