Բոսնիա և Հերցեգովինայում ավարտվել է բռնցքամարտի մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել է 2 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալակիրներ․
52 կգ Էդուարդ Քարամյան
63 կգ Ռոմիկ Հարությունյան
Բրոնզե մեդալակիրներ․
40 կգ Աստղիկ Խաչատրյան
42 կգ Սուրեն Բաբլումյան
46 կգ նարեկ Մխիթարյան
48 կգ Մենուա Ուլիխանյան
54 կգ Բագրատ Ղազարյան
66 կգ Նարեկ Կիրակոսյան
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 7-րդ թիմային տեղը, իսկ տղամարդկանց մեջ՝ երրորդը։ Մեդալային հաշվարկում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը՝ 18 մեդալով՝ 11 ոսկի, 3 արծաթ, 4 բրոնզ։
Աղբյուր ArmSport.am