Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 070 ուղևոր


Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 070 ուղևոր
Օգոստոս 12 10:21 2024

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 հազար 070 ուղևոր: Կատարողականը՝ 100,4%։

Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից 515-ը երեք վագոնանի, 1224-ը երկու վագոնանի և 973-ը մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100%։