ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԲ-ն: ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: Մասնավորապես՝
-Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Կենտրոնական բանկից հորդորում են լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.
-Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ
- Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ
-Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը: