Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է ներկայացնում Հայաստանը։
«Ես ամբողջ կյանքս ապրել եմ Ռուսաստանում, դպրոց եմ ավարտել Ռուսաստանում։ Ես ռուսաստանցի եմ, բայց ներկայացնում են Հայաստանը։
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան մեր փոքր երկրի մասին։ Ցանկանում եմ մարդկանց ցույց տալ, որ կա այդպիսի երկիր՝ Հայաստան»,- ասել է Արման Ծառուկյանը youtube.com/@tarasovmma-ին։
27-ամյա մարզիկը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս տարվա ապրիլին UFC 300-ի մենամարտում Արման Ծառուկյանը հաղթեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։