Եղբայր, մի՛ նեղվիր․ պարտությունից հետո ցուցադրվել են Արթուր Ալեքսանյանի ու նրան մխիթարող Ռուստամ Ասակալովի կադրերը (տեսանյութ)


Եղբայր, մի՛ նեղվիր․ պարտությունից հետո ցուցադրվել են Արթուր Ալեքսանյանի ու նրան մխիթարող Ռուստամ Ասակալովի կադրերը (տեսանյութ)
Օգոստոս 8 10:47 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

 

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին:

Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո արձանագրված կադրեր են հրապարակվել, որտեղ ուզբեկ Ռուստամ Ասակալովը մխիթարում է Արթուր Ալեքսանյանին․

«Լսիր, եղբայր, մի՛ նեղվիր, դու շատ բան ես արել»,-ասել է Ռուստամ Ասակալովը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, այդ թվում նաև այս օլիմպիական խաղերում՝ 9:5 հաշվով:

Տեսանյութը՝ Telegram-ում։