UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը պատասխանել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի իր հասցեին հնչեցված քննադատությանը։
«Իսլամն ասում է, որ ես միայն խոսել գիտեմ: Ինչպե՞ս կարող է պարզապես խոսողը լինել թիվ մեկը: Պարզվում է՝ ես ոչ միայն խոսում եմ, այլև գործով ապացուցում։ Ես դարձա առաջին համարը և աշխարհին ապացուցեցի, որ տիտղոսի գլխավոր հավակնորդ եմ։
Իմ հաջորդ մենամարտը լինելու է միայն գոտու համար»,- ասել է Ծառուկյանը Արտյոմ Տարասովի յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
27-ամյա մարզիկը իր պրոֆեսիոնալ նորամուտը UFC-ում նշել է 2019 թվականի ապրիլին։
Ապրիլին UFC 300-ում իր վերջին մենամարտում Ծառուկյանը մրցավարների որոշմամբ հաղթեց նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
Աղբյուրը՝ Armsport.am: