Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵ՞Ր, ԹԵ՞ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Արցախի ցեղասպանության մասնակից, հազարավոր զոհերի պատասխանատու, Տավուշի տարածքները թշնամուն հանձնած թշնամու գործակալ պաշտոնյաները երջանիկ ժպիտները դեմքերին վայելում են կյանքը թանկարժեք եվրոպաներում։Հարց է առաջանում․ «Ու՞մ հաշվին»։ Պատասխան․ «Արցախի ու Հայաստանի տարածքների»։
Այո՛, նրանք վայելում են ցոփ ու շվայտ կյանքը, երբ մեր գերի-պատանդները տառապում են Բաքվի զնդաններում»։