Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ավանի Բաբաջանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Աշոտ Տոնյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։