Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը


Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
Հուլիս 22 11:06 2024

Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով  պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է  9.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝  5%: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս:  

Ծրագրային ազդագիրը  (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: