Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել


Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Հուլիս 21 17:34 2024

Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական փորձանք է դարձել վարորդների համար և երբ անձրևում է, այդ հատվածում անձրևաջրերը կուտակվում են, վարոդները ավտոմեքենայով հայտնվում են անձրևաջրերի մեջ, կորցնում են մեքենայի կառավարումը և տեղի է ունենում վթար։