Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Վաղարշակ Շահնազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներումՙ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ 47-ամյա Քրիստինա Ե․-ն և 16-ամյա Լ․ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում անչափահաս


Լրահոս
Կոռուպցիան համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք. Արմեն Գրիգորյան
8
Մայիս,
2025 15:18
Գագիկ Ծառուկյանը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում. Իվետա Տոնոյանը՝ մանրամասներով
8
Մայիս,
2025 14:55
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված որևէ նոր բան չկա. ԱԽ քարտուղար
8
Մայիս,
2025 14:09
Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
8
Մայիս,
2025 13:46
Կառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտե ...